top of page

Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում․ Մասադըկովը նոր հայտարարություն է արել

1 hour ago
1 min read

Երևանը ժամանակի ընթացքում կարող է ընդունել իր համար ճիշտ որոշում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության կամ դրանից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադըկովը: 


«Ժամանակն անցնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, աշխարհում իրավիճակը փոխվում է: Կարծում եմ, որ հայաստանյան ղեկավարությունը, հայ ժողովուրդը իրենք կընդունեն ճիշտ որոշում՝ մնալ արդյոք մեր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե դուրս գալ», - ասել է Մասադըկովը: «Դե յուրե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, դե ֆակտո՝ Հայաստան արդեն երրորդ տարին է չի վճարում անդամավճարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բյուջե», - հավելել է նա:


Նրա խոսքով՝ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառվել է: Ընդ որում, Հայաստանի վարչապետը անորոշ պատասխան է տվել այն հարցին, թե ի՞նչով է Հայաստանը ծրագրում փոխարինել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմա՞մբ, թե՞ մտադիր է անդամակցության հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ին, ուր երկրին չեն հրավիրում:

1/3693
bottom of page