ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
- Lilit

- Apr 24, 2024
- 1 min read

ՀԱՊԿ-ը շարունակում է ամբողջ ծավալով կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները՝ չնայած կազմակերպության աշխատանքներին իր մասնակցությունը սահմանափակելու Երևանի որոշմանը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանն, իրոք, սահմանափակել է իր աշխատանքը ՀԱՊԿ-ում, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգի աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները ամբողջովին պահպանվում են՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան»,- նշել է գլխավոր քարտուղարը։




















