ԵՄ-ն Ռուսաստանին նոր «անակնկալ» է պատրաստում ընտրություններից հետո

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո Եվրամիությունը հայտարարել է պատժամիջոցների մասին՝ ուղղված Ուկրաինայի բռնազավթված շրջաններում քվեարկության անցկացման համար պատասխանատուների դեմ: Այնտեղ անցկացված ոչ ընտրությունները, ոչ էլ դրանց արդյունքները երբեք չեն ճանաչվի, ասվում է հայտարարության մեջ, որը երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, ԵՄ 27 անդամ պետությունների անունից տարածել է արտաքին գործերի հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Պատժամիջոցները կարող են սահմանվել ինչպես այդ «կեղծ ընտրությունների» թեկնածուների և կազմակերպիչների, այնպես էլ այն անձանց դեմ, ովքեր խոչընդոտել են Ռուսաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, նշվում է փաստաթղթում:
«Սեպտեմբերի 18-ից 20-ը Ռուսաստանի կողմից Պետական դումայի անցկացված ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին Ռուսաստանում ժողովրդավարության շարունակական և խորացող ապամոնտաժումը», - ասվում է հայտարարության մեջ:




















