top of page

Որ երկրներն են գլխավորում Թուրքիայի «ոչ բարեկամների» ցանկը

17 hours ago
1 min read

Ռուսաստանն ընդգրկվել է այն երկրների շարքում, որոնք Թուրքիայի բնակիչներն ամենից հաճախ են համարում բարեկամական, մինչդեռ որպես գլխավոր ոչ բարեկամական պետություններ թուրքերը նշել են Իսրայելն ու ԱՄՆ-ը. հետևում է «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ գտնվող ASAL Araştırma-ի հետազոտությունից։


ASAL Araştırma-ի հարցումն անցկացվել է օգոստոսի 5-10-ը՝ Թուրքիայի 26 նահանգներում 2 հազար մարդկանց շրջանում իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Հետազոտության վիճակագրական սխալը կազմում է 2,5 տոկոսային կետ՝ 95% վստահության մակարդակի դեպքում։


«Հարցվածների 38,4%-ը Ռուսաստանը համարում է Թուրքիայի բարեկամ, այնինչ Իսրայելին թշնամի է անվանել ռեսպոնդենտների 84%-ը, իսկ ԱՄՆ-ին՝ 70,5%-ը», — ասվում է հետազոտության արդյունքներում։


Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղն այն երկրների շարքում, որոնք թուրք հարցվածները համարում են բարեկամներ։ Նրանից բարձր հայտնվել են Ադրբեջանը՝ 56,5%, Ճապոնիան՝ 50,2%, Չինաստանը՝ 48% և Իտալիան՝ 46,7%։


Մյուս երկրների շարքում, որոնց թուրքերն առավելապես ընկալում են որպես ոչ բարեկամական, հայտնվել են Հունաստանը՝ 66,6%, և Ֆրանսիան՝ 58,5%։

1/3617
bottom of page