top of page

Հաջիևի հայտարարություններից հուզվել պետք չէ. Արմեն Խաչատրյան

17 hours ago
1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 30-ամյա հակամարտությունից հետո Հաջիևի հայտարարություններից հուզվել պետք չէ, քանի որ նման զարգացումները սպասելի են։


ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին, հայտարարել է, որ դրանցից հուզվելու կարիք չկա, քանզի 30 տարվա հակամարտության պարագայում շատ բաներ են սպասելի։


Նրա խոսքով՝ իրենք ձեռնարկում են քայլեր, որոնք նպաստում են խաղաղության օրակարգին։ Պատգամավորը ընդգծել է, որ 30 տարվա հակամարտությունն ունի բավականին ուժեղ իներցիա, որի կասեցումը հսկայական ջանքեր է պահանջում, և անհրաժեշտ է լինել չափազանց ուշադիր՝ այդ իներցիոն մոտիվները կանխելու համար։


«Ինչ վերաբերվում է Հաջիևի տեսանյութին, պետք է ասեմ, որ կիսում եմ Ռուբեն Ռուբինյանի կարծիքը, այդ տեսանյութում արտահայտված կարծիքը հայկական ժառանգության հետ կապված նախ անհիմն է, և երկրորդը չի նպաստում խաղաղության օրակարգին: 30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են, ինչպես նաև նման հայտարարություններ՝ տհաճ, չնպաստող, լավն էլ, վատն էլ, լինելու են, և ամեն անգամ այսպես հուզվել և բերել ու սարքել թեմա պետք չէ»,- ասել է նա։


Հարկ է նշել, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույնպես այսօր Խորհրդարանում իր ելույթի ընթացքում, անդրադառնալով Գանձասարում Հաջիևի արած հայտարարությանը, ընդգծել էր, որ դրանք ան

1/3617
bottom of page