ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը տապալվել է ԵՄ-ում․ Politico

Եվրամիության երկրները սեպտեմբերի 14-ին չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցային ռեժիմներից մեկի երկարաձգումը։ Այս մասին Politico-ին հայտնել են ԵՄ հինգ դիվանագետներ։
Բրյուսելում ԵՄ երկրների դեսպանները պետք է համաձայնեցնեին այն պատժամիջոցների երկարաձգումը, որոնց շրջանակում սառեցված են Ռուսաստանի հետ կապ ունեցող շուրջ 3 հազար անձանց և ընկերությունների ակտիվները։ Գործող ռեժիմի ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։
Politico-ի տվյալներով՝ Սլովակիան պնդում է պատժամիջոցների ցանկից հանել ռուս գործարարներ Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին։ Ֆրանսիան, փորձելով փոխզիջում գտնել, առաջարկել է ցանկից հանել միայն Ուսմանովին։
ԵՄ անդամ երկրների մեծ մասը, սակայն, պատրաստ չի եղել քննարկել որևէ անձի պատժամիջոցների ցանկից հանելու հարցը։
The Financial Times-ի տվյալներով՝ Խորվաթիան և Իտալիան նույնպես աջակցել են Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու առաջարկին։
Դիվանագետների խոսքով՝ ԵՄ երկրների ներկայացուցիչները նախատեսում են կրկին հանդիպել՝ լրացուցիչ քննարկումների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի աջակցությունը Սլովակիայի նախաձեռնությանը դժգոհություն է առաջացրել Եվրամիության մի շարք անդամ պետությունների շրջանում։
Ալիշեր Ուսմանովի նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 2022 թվականի փետրվարի 28-ին




















