top of page

Արտահանումը դանդաղել է․ Ռուսաստանում հացահատիկը կուտակվում է. Ռոսստատ

1 day ago
1 min read

Ռուսաստանի գյուղատնտեսական կազմակերպություններում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի պաշարները օգոստոսի վերջին կազմել են 41,2 մլն տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,3 տոկոսով։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտնել է Ռոսստատը։


Մասնավորապես, ցորենի պաշարները կազմել են 29,9 մլն տոննա՝ տարեկան կտրվածքով ավելանալով 10,1 տոկոսով։ Եգիպտացորենի պաշարներն աճել են 23,8 տոկոսով և հասել 724,2 հազար տոննայի։


Յուղատու մշակաբույսերի պաշարները ևս աճել են՝ 11 տոկոսով, հասնելով 1,7 մլն տոննայի։ Միևնույն ժամանակ արևածաղկի պաշարները նվազել են 27,3 տոկոսով՝ կազմելով 270 հազար տոննա։


«ПроЗерно» ընկերության վերլուծաբանները հացահատիկի պաշարների աճը կապում են արտահանման տեմպերի նվազման հետ։ Նրանց գնահատմամբ՝ պաշարներն արդեն ոչ միայն գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները, այլև նախորդ մի շարք սեզոնների մակարդակը՝ բացառությամբ 2022 թվականի օգոստոսի։


Ընկերության տվյալներով՝ այս տարվա հուլիսին Ռուսաստանից հացահատիկի արտահանումը կազմել է 2,68 մլն տոննա, իսկ օգոստոսին՝ 2,44 մլն տոննա։ Դա համապատասխանաբար 0,3 մլն և 3 մլն տոննայով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներից։

1/3619
bottom of page