top of page

Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել

Sep 6
1 min read

Փարիզի արվարձանում՝ Օբերվիլիե համայնքում, առանձնատանը գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2-ամյա երեխա է զոհվել, ևս 7 մարդ՝ տուժել։ 


Համայնքի ղեկավար Սոֆիեն Կարումին հայտնել է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։ Տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր։ 


Պայթյունի հետևանքով տունը փլուզվել է։ Վնասվել են նաև հարևան երկու տները և մոտակայքում կայանված ավտոմեքենաները։ 

1/3617
bottom of page