top of page

Volkswagen-ը կանգնել է պատմական վերափոխման շեմին

  • 5 hours ago
  • 1 min read

Volkswagen-ի ապագան կարող է վճռորոշ լինել Գերմանիայի ավտոարտադրության ճակատագրի համար. ավտոհամերգի ղեկավարությունը ծախսերի կրճատման աննախադեպ արշավի ֆոնին աշխատակիցների հետ անցկացնում է արտահերթ…

Volkswagen-ի ապագան կարող է վճռորոշ լինել Գերմանիայի ավտոարտադրության ճակատագրի համար. ավտոհամերգի ղեկավարությունը ծախսերի կրճատման աննախադեպ արշավի ֆոնին աշխատակիցների հետ անցկացնում է արտահերթ հանդիպումներ, որոնց ընթացքում, որոշ տվյալներով, կարող է կրճատվել մինչև 100 հազար աշխատատեղ և հնարավոր է փակվեն մի քանի գործարաններ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում: 


Ընդհանուր առմամբ կանցկացվի ինը առանձին հանդիպում: Գերմանիայի ավտոարտադրության ոլորտում առկա է խորը կառուցվածքային ճգնաժամ՝ չինական մրցակիցների ճնշման, էլեկտրամոբիլներին անցման և արտադրական ծախսերի աճի հետևանքով: Եվրոպայում արտադրության ծավալներով խոշորագույն ավտոհամերգը՝ Ֆոլքսվագենը, առավելագույնս տուժում է գերմանական գործարաններում առկա ավելցուկային արտադրական կարողություններից և բարձր հաստատուն ծախսերից: 


Աշխատողներին խիստ մտահոգում են վերակառուցման հետևանքները, որոնք որոշ մարդկանց կողմից որակվում են որպես «աղետալի»: Աշխատակիցներն արդեն համաձայնել են շուրջ 50 հազար աշխատատեղերի կրճատմանը, որն իրականացվել է հիմնականում կամավոր հեռացման ծրագրերով, սակայն ղեկավարության գնահատմամբ՝ անհրաժեշտ է կրճատել ևս այդքան աշխատատեղ: Ներկայումս գրեթե 630 հազար աշխատակից ունեցող Ֆոլքսվագենն ավելի վաղ որոշում էր կայացրել իր հսկողության տակ վերցնել արտադրության ավելի շատ փուլեր, այդ թվում՝ կոմպլեկտավորող մասերը և ծրագրային ապահովումը, ինչպես նաև կլանել է Շկոդան, Պորշեն, ՍԵԱՏ-ը և Բուգատտին, ինչի արդյունքում այժմ ունի ոլորտի բոլոր խաղացողների համեմատ ամենաուռճացված աշխատակազմը: 


Ֆոլքսվագենի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումեն օգոստոսի 25-ին Բիլդ ամ Զոնթագ թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մշակել է «Ֆոլքսվագեն համերգի պատմության մեջ խոշորագույն վերափոխման ծրագիրը»: 

1/3586
bottom of page