Լոռում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից. մանրամասներ
- 5 hours ago
- 1 min read

2-ամյա տղա երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի շրջանում: ArmeniaSputnik-ի հետ զրույցում հայտնել են «Վանաձոր» ԲԿ-ից։ «Երեխան ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում։…
2-ամյա տղա երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի շրջանում: ArmeniaSputnik-ի հետ զրույցում հայտնել են «Վանաձոր» ԲԿ-ից։
«Երեխան ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, վիճակը կայունացվել է՝ սանավիացիայով տեղափոխումն իրականացնելու համար»,- հայտնել են ԲԿ–ից:
Այս պահին երեխային արդեն սանավիացիայով տեղափոխում են մայրաքաղաքի մասնագիտացված բուժկենտրոններից մեկը։
Լրատվականի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Տարոն» թաղամասում։ Երեխան անզգուշաբար վայր է ընկել 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։
Հավելենք, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։
Ըստ տեղեկությունների՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար ընկել է երրորդ հարկի պատուհանից։
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։




















