Դավաճանի սովորական գործելաոճն է․ Լևոն Քոչարյանը՝ իր տանը կատարված խուզարկության մասին
- 1 hour ago
- 1 min read

Առավոտ 7:00-7:10 եկան խուզարկելու: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը: «Դավաճանի սովորական գործելաոճն է, պատճառը երեկվա իմ ելույթը չէ, այդպիսի ելույթներ միշտ էլ ունեցել եմ…
Առավոտ 7:00-7:10 եկան խուզարկելու: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը:
«Դավաճանի սովորական գործելաոճն է, պատճառը երեկվա իմ ելույթը չէ, այդպիսի ելույթներ միշտ էլ ունեցել եմ, պատճառը՝ «չկզել»-ն է, պատրաստ ենք այս ամեն ինչին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Գրել և տեսանյութ է հրապարակել ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,- ավելի ուշ գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։




















