top of page

«Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել

  • 1 hour ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում ոչ ռազմական պայմաններում աննախադեպ քանակով մահերի պատճառով աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը «Չիխուախուա» մականունով:

Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հավանաբար կարծում են, որ ռազմական ոստիկանությունն է այս իրավիճակի հիմնական պատասխանատուն եւ բանակում կարգուկանոն հաստատողը, սակայն Հովհաննիսյանի նշանակումից հետո էլ արդեն երկու-երեք միջադեպ է գրանցվել, բանակում նորից զոհ ունենք:

Մեր տեղեկություններով Արամ Հովհաննիսյանը, օգոստոսի 24-ից սկսած, ձեռնամուխ է եղել համակարգում կարգուկանոն հաստատելուն եւ հանձնարարել է զորամասերում ստուգումներ իրականացնել: Մասնավորապես պարզել, թե արդյո՞ք ժամկետային զինծառայողները բջջային հեռախոսներ ունեն: Նոր ՌՈ պետի կարծիքովնաեւ բջջային հեռախոսներն են նպաստում բանակում մահերի թվի ավելացմանը: Նախարար Պապիկյանին արդարացնող ստատուսներից մեկում նկատեցինք նման տեսակետ, թե հեռախոսով զանգում՝ «քրեական հեղինակություններ» են կանչում, որ զինծառայողների միջեւ ոչ կանոնագրային հարաբերությունները կարգավորեն: Եթե սրա մեջ ճշմարտության հատիկ կա, ապա բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է:

bottom of page