top of page

Ռոբերտ Քոչարյանի մոտ զարկերակային բարձր ճնշում է արձանագրվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց

  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ կոմիտեի՝ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։



Ըստ կոմիտեի՝ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն։



Հետագա հետազոտության նպատակով նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն։



Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ հայտնել են, որ նախկին նախագահը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։



«Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,- հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։



Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնելու նպատակով։

bottom of page