Լատվիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Apr 21, 2024
1 min read

Լատվիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը հիմնված է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագրի վրա՝ երկու երկրների միջև սահմանների սահմանազատման շրջանակներում», - նշել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ դա «կարևոր քայլ է դեպի Երևանի ու Բաքվի միջև կայուն խաղաղության պայմանագիր»։




















