top of page

Քեմերոն. Իսրայելը որոշել է պատասխան տալ Իրանի օդային հարձակմանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 17, 2024
  • 1 min read
ree

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հրեական պետությունը որոշել է հակահարված տալ Իրանին՝ շաբաթավերջին իրականացրած օդային հարձակման համար, հայտնում է Reuters-ը։

Երուսաղեմ կատարած իր այցի սկզբում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Իսրայելը «ակնհայտորեն, գործելու որոշում է ընդունում»։

«Մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս պակաս նպաստեն իրավիճակի սրմանը», - հավելել է Քեմերոնը:

Այժմ Վաշինգտոնը և արևմտյան կառավարությունները հույս ունեն, որ Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցները կօգնեն համոզել Իսրայելին սահմանափակել Իսլամական Հանրապետության դեմ իր պատասխան գործողությունների շրջանակը:

Մեծ Բրիտանիան ցանկանում է տեսնել Իրանի դեմ G7-ի երկրների կողմից համակարգված պատժամիջոցները, երբ G7-ի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ հանդիպեն Իտալիայում, ասել է նա:

«Նրանք պետք է հստակ, միանշանակ ազդանշան ստանան G7-ից», - ասել է Քեմերոնը:

1/3052
bottom of page