top of page

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ

  • 2 hours ago
  • 1 min read


Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Հայտնում են Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ: Տարածված պաշտոնական լուսանկարներում երևում է, որ Սիմոնյանը կարճ շփում է ունեցել նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

1/3314
bottom of page