Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը
- 1 hour ago
- 1 min read

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի…
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 19.2-րդհոդվածի 1-ինև 7-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով 8-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը և Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 10-ի ԱԺՈ-2-Ն որոշումը՝ կարգադրում եմ.
1. Հաստատել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը`
1) Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
2) Լիաննա ԳԱՍՊԱՐՅԱՆ | Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
3) Զարուհի ԲԱԹՈՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
4) Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
5) Արման ԵՂՈՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
6) Վիլեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
7) Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆ | «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
8) Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
9) Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն
10) Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն:
2. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխարինող անդամներ՝ Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆ, Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ, Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ և Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ, «Ուժեղ Հայաստան»խմբակցության փոխարինող անդամներ՝ Դավիթ ՂԱԶԻՆՅԱՆ, Արեգա ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ, «Հայաստան» խմբակցության փոխարինող անդամներ՝ Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ»,- նշվում է հայտարարությունում:




















