Ձերբակալություններ հայ-թուրքական սահմանին․ Anadolu
- 4 hours ago
- 1 min read

Հայաստանի հետ սահմանակից Թուզլուջայի շրջանում մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ծառայողները հայտնաբերել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ներկրված էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսներ։
Թուրքական Anadolu գործակալության տեղեկություններով՝ իրավապահները ձերբակալել են մաքսանենգության մեջ մեղադրվող 6 անձի։
Վերջիններիս մեքենայի զննությամբ հայտնաբերվել է Հայաստանից Թուրքիա անօրինական ճանապարհով տեղափոխված 4000 տուփ էլեկտրոնային սիգարետ և 7 բջջային հեռախոս։




















