top of page

Բագրատ Սրբազանի գործով ձայնագրությունները կարող են կեղծված լինել, պրակտիկայում տեսել ենք, մտահոգվում ենք. փաստաբան

  • 5 hours ago
  • 1 min read



Ի՞նչ պետք է լիներ պատշաճ քննության պարագայում ցանկացած գործով, որտեղ կան ձայնագրություններ: Պետք է նշանակվեր մի քանի տեսակի փորձաքննություն, ընդհանուր առմամբ՝ համալիր փորձաքննություն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Նախ պետք է պարզվեր՝ աուդիոֆայլերն ամբողջակա՞ն են, թե՞ ոչ: Արված են այն ժամանակաշրջանում, որին վերագրվո՞ւմ է, թե՞ ոչ: Ամբողջական են, մոնտաժված չեն, հստակ են, այլ ձևափոխման ենթական չեն, որևէ տեսակի միջամտություն չկա: Դրանից հետո պետք է նույնականացվեր մարդկանց ձայները և վերջնական, փորձագետն ինքը պետք է հաստատեր բոլոր երկխոսությունների իրականությունն ու անձանց մասնակցությունը»,-նշել է փաստաբանը:

Նա հավելել է, որ Սրբազանի գործով որևէ փորձաքննություն չկա արված: 

«Դատարանի գործառույթն այն է, որ ապահովի փորձաքննության օրինականությունը, օրինակ՝ հնարավոր է ինչ-որ մեկի վերաբերյալ ձեռք բերել ձայնագրություն, բայց դա լինի ապօրինի ձեռքբերված: Հնարավոր է ինչ-որ մեկն ինքնախոստովանական ցուցմունք տա, բայց դա ձեռքբերվի խոշտանգման արդյունքում: Ինքը ճիշտն է ասում, բայց ապօրինի է: 

Սա տեսական դատողություն չէ, որ ասում ենք կարող է այս ձայնագրությունները խնդիր ունենան, կեղծված լինեն և այլն: Մեր մտահոգությունն այն է, որ պրակտիկայում տեսել ենք, ոնց են այդ փաստերով մանիպուլյացիայի ենթարկում»,-ասել է Խուդոյանը: 

1/3309
bottom of page