Իրանն ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ Ոսկանյան
- 4 hours ago
- 1 min read

Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։
Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ», - գրել է իրանագետը։




















