Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան

Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ, ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք, աճը շատ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, աճում է»,- հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ կառավարությունը ոլորտի շատ մեծ կազմի հետ հանդիպում է ունեցել, քննարկել են, թե քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող են ներդնել, որ ոլորտն ավելի գրավիչ լինի։ «Առաջիկայում որոշումներ կկայացնենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքը կարևորում է այն հայեցակարգը, որ պետք է կենտրոնանաք իրական Հայաստանի խնդիրների վրա։ «խնդիրները լուծելու, հասցեագրելու և բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքի վրա է։ Դա է այն որոշումը, որ մեր առաջնահերթության շրջանակներում կայացրել ենք և պետք է արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այդ ուղղությամբ։ Իհարկե, խնդիրները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ խնդիրները՝ մենք, ընդ որում, առանց երկմտությունների՞,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կառավարության մեծամասնությանը ծնողը հանրության մեծամասնությունն է։ «Հենց սրանում է ժողովրդավարության ամենակարևոր էությունը»,- ասաց վարչապետը։




















