top of page

Իրանի դեմ պատերազմելով՝ միջուկային խնդիրը չի լուծվի. Գրոսսի

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանին հարվածներ հասցնելով՝  միջուկային խնդիրը չի լուծվի, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներն էլ չեն կարողանա ստուգել Իրանի միջուկային օբյեկտները, քանի դեռ այնտեղ շարունակվում են ռազմական գործողությունները, հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին, հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Գրոսսին ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է արել վերսկսել բանակցային գործընթացը։

Գրոսսին ասել է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ենթադրում են, որ Իրանը դեռ չի տեղափոխել հարստացված ուրանի իր պաշարները նոր վայր, սակայն քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, ԱԷՄԳ-ը չի կարող ստուգումներ կատարել։

1/3249
bottom of page