top of page

Ստեղծված իրավիճակում տեսնելով՝ ինչ uպառնալիքներ կան Հայաստանի համար, ես չեմ համարում ճիշտ, որ ես մնամ քաղաքականությունից դուրս․ Վաղարշակ Հարությունյան

  • 1 hour ago
  • 1 min read

Ստեղծված իրավիճակում տեսնելով՝ ինչ սպառնալիքներ կան Հայաստանի համար, ես չեմ համարում ճիշտ, որ ես մնամ քաղաքականությունից դուրս։

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել մտնել քաղաքականություն, ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Տեսնում եմ, որ իմ  հնարավոր ուժերի հնարավորությամբ աջակցեմ, որպեսզի մենք դիմակայենք այն սպառնալիքներին, որը այսօր մենք ունենք։

Իմ կարծիքով այսօր մեր ամենամեծ սպառնալիքը դա մեր ներքին հասարակության տարանջատումն է»,-ասել է նա։

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը։

bottom of page