top of page

Ամբողջովին համաձայն եմ եղել․ նախարարը՝ աշխատանքից ազատված բուժքույրերին

  • 1 hour ago
  • 2 min read

Ես ամբողջովին համաձայն եմ եղել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կադրային քաղաքականության հետ։ Այո, եղել են ազատումներ մեծաթիվ, եղել են նոր կադրերերի նշանակումներ մեծաթիվ և դրա արդյունքում է, որ մենք այսօր ունենք այն արդյունքը, ինչ ունենք։ Այս մասին ասել է առողջապահոության նախարար Անահիտ Ավանեսյանն, արձագանքելով այդ կենտրոնից ազատված երկու բուժքույրերի բողոքին։


Նրանցից մեկը, Արևհատ Հարությունյանը նշել է, որ 2021 թվականից բազմիցս փորձել է հանդիպել նախարարին, բայց ապարդյուն։ Կնոջ ներկայացմամբ, ՈՒԱԿ-ի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանի օրոք իրեն, և բազմաթիվ այլ աշխատակիցների ապօրինի ազատել են աշխատանքից։ Ինքը դիմել է դատարան, անցել է մի քանի ատյան, և այժմ ունի Վճռաբեկ դատարանի դրական որոշումը, սակայն իրեն աշխատանքի չեն վերականգնում։


Անահիտ Մարկոսյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ շահել է առաջին ատյանի դատարանում, այդ որոշումով ներկայացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, բայց նրան մերժել են, և այժ վճիռը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում։


«Ասացեք, խնդրեմ, մի շաբաթ է մնացել ընտրության, ես չեմ կողմնորոշվում՝ ում ընտրել։ Ես ինչպե՞ս կարող եմ ձայնը վստահել «Քաղաքացիական պայմանագրին», որ ես հայտնվել եմ սոցիալապես ծայրահեղ վիճակում և դիմում եմ պատկան մարմիններին, ոչ մեկն ընթացք չի տալիս», - ասե է Արևհատ Հարությունյանը։


Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2018 թվականին գնտվում էր սնանկացման և քանդման եզրին, և դա արվել էր դիտմամբ, որպեսզի սեփականաշնորհվի կոպեկներով։ 


«Եվ հենց ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում այդ պրոցեսը կանգ առավ, և պետությունը թույլ չտվեց, որ իր սեփականությունը որոշակի անձինք կոպեկներով սեփականաշնորհեն։ Դրանից հետո պետությունը ոչ միայն դա թույլ չտվեց, այլ արեց ահռելի մեծ ներդրումներ հենց կենտրոնում, և այդ ավերակներից հիմա կառուցել է մի հսկա բժշկական կենտրոն, որը փակում է ուռուցքաբանության ոլորտում այսօր Հայաստանում առկա որակյալ բուժօգնության համարյա թե ամբողջ սպեկտրը։ Ի՞նչ վերաբերում է ձեր աշխատանքային իրավունքներին, կա դատարան և դուք դատական կարգով իրավունք ունեք հենց նաև թավշյա հեղափոխություն արդյունքում պաշտպանել ձեր իրավունքները», - ասել է նա։


Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ եթե գործատուն չի ուզում որևէ մեկի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ապա Հայաստանի Հանրապետությունում գործատուներն ազատ են ընդունել աշխատանքի այն անձանց, ում աշխատանքային կարողությունները, հմտությունները և անձնական բնութագիրը համարում են բավարար իրենց ընկերությունում աշխատելու համար։


«Ես դատարան չեմ, վերահսկողություն չեմ իրականացնում դատական ակտերի կատարման նկատմամբ և չեմ խառնվում բժշկական կենտրոնի կառավարման, աշխատանքի ընդունել և ազատելու հարցերին, բայց դուք ազատ եք շարունակելու դատական կարգով ձեր իրավունքները պաշտպանելու», - ասել է նախարարը։


Նա նաև առաջարկել է աշխատանքից ազատված բուժքույրերին փորձել աշխատանք գտնել այլ բժշկական կենտրոններում։ 

1/3404
bottom of page