top of page

Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ

  • 21 minutes ago
  • 1 min read

Թուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, 33 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է TGRT Haber հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 30 տուժածի մասին։

Տեղական իշխանությունների տվյալներով, որոնց հղում է անում հեռուստաալիքը, զոհվածների թվում են ինն ամսական երեխա, ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի։

Ավտոբուսն ուղևորվում էր Իզմիր քաղաքից Անթալիա։ Վթարը տեղի է ունեցել Դենիզլի-Այդըն ավտոմայրուղու Սարաքյոյ բնակավայրի մոտ, որտեղ ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով բախվել է ճանապարհային արգելապատնեշին և բռնկվել։

Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։

1/3405
bottom of page