top of page

Կոլապս է լինելու. փորձագետը` դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արգելքի մասին

  • 48 minutes ago
  • 1 min read


Եթե Հայաստանի համար փակվեն կամ սահմանափակվեն դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները, հնարավոր չի լինի ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ առավել ևս կարճաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացնել ալկոհոլային խմիչքների և պտուղ- բանջարեղենի արտահանումը, օրինակ, դեպի Եվրամիություն, այս մասին ArmeniaSputnik-ի հետ զրույցում  հայտնել է տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։



«ԵՄ շուկան երբևիցե չի կարող փոխարինել ՌԴ շուկային։ Ոչ միայն արտահանման, այլև Ռուսաստանից ներկրման խնդրի առաջ ենք կանգնելու։ Չպետք է մոռանանք, որ կենսական կարևոր նշանակության թիվ մեկ ապրանքը` ցորենը, բացառապես ներկրվում է Ռուսաստանից։ Մի քանի վագոն Ղազախստանից կամ այլ երկրներից ներկրումը չի կարող ապահովել բավարար ծավալներ»,– ընդգծել է տնտեսագետը։




Ալեքսանյանի գնահատմամբ` բացի լոգիստիկ հարցերից, ՀՀ-ն նաև ապրանքատեսակների արտահանման և իրացման խնդիր կունենան ԵՄ-ում։ 

1/3405
bottom of page