top of page

Արցախի պողոտայի վթարային շենքերի բնակիչներն արդեն ապրում են նոր բնակարաններում

Apr 11, 2024
1 min read

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնեց նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ: 4-րդ կարգի վթարայնության Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն արդեն ապրում են անվտանգ ու հարմարավետ պայմաններում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նոր բնակարաններն ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով:

«Չնայած այն բանին, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանները բարելավելու պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ նա ստանձնել է խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը», - նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

1/3638
bottom of page