top of page

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել

Apr 9, 2024
1 min read

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։ Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ նիստ հրավիրելու հարցը կքննարկեն այսօրվա նիստի ընթացքում։


Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Ընդդիմությունը առաջարկում է հրատապ նիստի անցկացման համար Ազգային ժողով հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

1/3638
bottom of page