Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր․ սա մեր և մեր ըննդիմադիր գործընկերների աշխատանքի արդյունքն է․ Նարեկ Կարապետյան
- 4 hours ago
- 1 min read

Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Բյուջեն ընդունվել էր երկու ամիս առաջ, և այնտեղ նման ծրագիր գոյություն չուներ, ուստի այս փոփոխությունը մենք համարում ենք հաղթանակ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով թոշակների բարձրացման մասին հայտարարություններին։
«Մենք ուրախ ենք, որ այսքան տարի հետո վերջապես թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Ինչ վերաբերում է հարցին, որ սա ընտրակաշառք է, թող մարդկանց համար դրական ազդեցություն լինի, մեր հասարակությունը բարձր իրավագիտակցություն ունի, վերջում կասի իր խոսքը, իսկ այժմ լավ է, որ դրական փոփոխություն եղավ։ Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ, բյուջեով չնախատեսված նման բան եղավ, և սա քաղաքական ճնշման արդյունք էր, քանի որ մինչև վերջին քաղաքական գործընթացները և մեր ակտիվ ներգրավվածությունը որևէ կանխատեսում չկար, որ բյուջեն պետք է վերանայվի։ Սա մեր և մեր ըննդիմադիր գործընկերների աշխատանքի արդյունքն է, սակայն լավ կլիներ, որ պարգևավճարները նվազեն, թոշակները բարձրանան»,- ասաց նա։




















