Ինչո՞ւ է կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից, արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ․ Հայկ Ֆարմանյան
- 8 hours ago
- 1 min read

Ինչո՞ւ է կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից։ Արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ։
Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը։
«Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչու՞ մինչ այժմ չէր արվում. կենսաթոշակառուները «սովորե՞լ են գումարը ճիշտ ծախսել»։ Ի՞նչ փոխվեց պետական մտածողության մեջ։
Ինչու է բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից։ Արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ։ Կարելի՞ է ենթադրել, որ սա այլընտրանքային «ընտրակաշառքի» ձև է` բյուջեի միջոցներով։
Եվ ամենակարևորը. պատկերացրեք, եթե առանց իշխանություն ունենալու Սամվել Կարապետյանը կարողանում է օրակարգ թելադրել և կենսաթոշակի բարձրացում պարտադրել, ապա ինչպիսի սոցիալական քաղաքականություն կարող է իրականացվել իշխանություն ունենալու դեպքում»։




















