Խիստ լարվել են Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները. 24News.am
- 3 hours ago
- 1 min read

24News-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջին օրերին խիստ լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Աբովյան համայնքի ղեկավար, Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները։
Կայքի աղբյուրները հայտնում են, որ Բաբայանը հրաժարվել է առաջիկա ընտրություններին աջակցել Ծառուկյանին։ Հարաբերությունների լարվածությունը հասել է այն մակարդակին, որ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին՝ Նվերը, անձամբ է զանգում իր հոր և Բաբայանի ընդհանուր ընկերներին ու առաջարկում ընտրել, թե ում հետ են նրանք՝ Գագիկ Ծառուկյանի, թե Էդուարդ Բաբայանի։
Կայքը կապ է հաստատել Էդուարդ Բաբայանի մամուլի խոսնակի հետ։ Վերջինս նշել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ նշել է. «Ես որևէ տեղեկություն չունեմ՝ ինչ լուրեր են շրջանառվում, իսկ տարատեսակ լուրերը մեկնաբանելն իմ գործառույթների մեջ չի մտնում»։




















