top of page

Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են. Factor

  • 8 hours ago
  • 1 min read

«Հայոց համազգային միասնություն» կուսակցության խորհրդի նախագահ, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն իր նախկին թիմակից/խորհրդարանական գործընկեր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Սիթի» ընկերությանը վարձակալության հանձնած գույքի դիմաց 2024 թվականին ստացել է 60 մլն դրամ եկամուտ։ Այս մասին գրում է Factor.am-ը

Եվս 2․2 մլն դրամ նա ստացել է «Մայկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը և 216 հազար դրամ՝ «Նուտրիբեյբի» ՍՊԸ-ին վարձակալության հանձնած գույքերից։ Պողոսյանն իր պաշտոնանկությունից՝ 2019-ից հետո առաջին անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել՝ որպես կուսակցության խորհրդի նախագահ։ «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից 2-ը՝ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում և Րաֆֆու փողոցում գտնվող, տեղակայված են Պողոսյանին պատկանող տարածքում։ «Նուտրիբեյբի» ընկերության սեփականատերը ԴԱՀԿ նախկին պետի կնոջ՝ Կարինե Մխիթարյանի քույրն է՝ Աննա Մխիթարյանը։ Այսինքն՝ Պողոսյանից տարածք է վարձակալել նրա քենին։ Դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործով պահանջում է Պողոսյանից բռնագանձել ոչ միայն այդ գույքերը, այլև վարձակալություններից Պողոսյանի ստացած եկամուտը։

Ըստ հայտարարագրի՝ Միհրան Պողոսյանը բանկում փող չի պահում։ Իսկ նրա կանխիկ գումարները տարեցտարի զգալի նվազում են։ Այսպես՝ պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացված՝ 2019-ի հայտարարագրի համաձայն Պողոսյանն ունեցել է 598 մլն դրամ և152 հազար դոլար կանխիկ միջոցներ, 2024-ի տարեսկզբին՝ 232․5 մլն դրամ և 75 հազար դոլար, իսկ 2024-ի տարեվերջին՝ 181․7 մլն դրամ և 60 հազար դոլար։ Այսինքն՝ մոտ 5 տարում նա ծախսել է ավելի քան 1 մլն դոլար կանխիկ փող։

1/3200
bottom of page