top of page

«Դուք կդառնաք խաբեության զոհ»․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (ֆոտո)

Apr 8, 2024
1 min read

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են, որ այն ապատեղեկատվություն է:

«Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ»,- ասվում է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ից կոչ են անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:


1/3638
bottom of page