top of page

Ի՞նչ եք արել իմ սարի պես զինվոր երեխուն, որ 1 ամսվա մեջ գոյացություն և ինսուլտ եղավ. մայրն ահազանգում է

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 minutes ago
  • 1 min read



Ժամկետային զինծառայողի մայրը՝ Աշխեն Տեր Հարությունյանն օգնության կարիք ունի՝ որդու բուժումը կազմակերպելու համար։

«Տղաս 2025 թվականի հունվարին մեկնել է ծառայության, փետրվարին եկել է տուն, շատ լավ է եղել, իսկ մարտին արդեն իրեն տեղափոխեցին Կանազի հոսպիտալ։ Սկզբում ասացին հոգեկան խնդիրներ ունի, այնուհետեւ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, պարզվեց, որ ինսուլտ է ստացել, նորագոյություն է հայտնաբերվել գլխում։ Հիմա ես մեծ օգնության կարիք ունեմ, որովհետեւ մեծ գումար են ուզում, որ բուժեմ։ Ի՞նչ եք արել իմ սարի պես զինվոր երեխուն, որ 1 ամսվա մեջ գոյացություն և ինսուլտ եղավ։

Պարոն վարչապետ, անձամբ ձեզ եմ դիմում, որ օգնեք, ինձ պետք է, որ բժիշկները բուժում նշանակեն։ Ինձնից 800 հազար են ուզում, որն ինձ համար մեծ գումար է»,– ասել է մայրը։

1/3144
bottom of page