top of page

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read


Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել, ես ուխտ եմ արել, իջման սուրբ սեղանի առջև ծնկի եմ եկել, Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահվան գնով։ ՔԿ-ում հարցաքննվելուց հետո լրագրողներին ասել է Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

«Մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն հայոց հայրապետին, անկախ նրանից՝ ով կլինի Վեհափառը, պետք է հնազանդության ուխտը պահենք։ Մերը աշխատանքային պայմանագիր չի, մերը հոգևոր ծառայություն է»,- նշել է նա։

Այսօր վաղ առավոտից ծանուցումներ են ուղարկվում Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Քննչական կոմիտե ներկայանալու, քանի որ ունեն մեղադրյալի կարգավիճակ։

1/3144
bottom of page