Թուրքիան ՀՀ–ում ունի նախընտրած թեկնածու. հայ ժողովրդի մի քանի սերունդ նման բան չէր տեսել. Վահե Հովհաննիսյան
- Lilit

- 5 hours ago
- 1 min read

Ցավոք սրտի, թե մեր հանրային էլիտաներում, թե հանրության զգալի մասում անվտանգությունը միայն ռազմական գործողություններ են։ Եթե չկա ռազմական գործողություն x պահին, ուրեմն կա անվտանգություն։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, «Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանը խոշոր տերությունների բախման կետում է, և դա որևէ լավ բան չի բերում, Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին այսօր Հայաստանում մի քանի տոկոսի է հետաքրքրում կամ անհանգստացնում. «Այս ամեն ինչը կատարվում է նախընտրական փուլում, որտեղ պարզվում է՝ Թուրքիան ունի նախընտրած թեկնածու. Սա նոր պատմական իրողություն է, որ հայ ժողովրդի մի քանի սերունդ դա չէր տեսել և հիմա մենք տեսնում ենք»։
Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ երկիրը չի կարող սահմաններում լինել ուժեղ, եթե ներսում կատարվում են այլանդակություններ։
«Իսկ այսօր Հայաստանում իրավական տեսակետից կատարվում են վտանգավոր այլանդակություններ, որտեղ ներքաշված են պետական ինստիտուտեր»,- ասաց նա։
Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ եկեղեցու դեմ արշավը քանդում է հայկական աշխարհը, վերջնարդյունքում դա է լինելու, ինչպես նաև համառորեն գնում են սփյուռքի օտարման։




















