top of page

ՀԷՑ-ի ողջ գործընթացը լուրջ ազդակ է հնարավոր ներդնողների համար, նախորդ տարի շեշտակի նվազել էին ներդրումները. Էլինար Վարդանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read


ՀԷՑ-ի ողջ գործընթացը լուրջ ազդակ է հանդիսանում բոլոր հնարավոր ներդրողների համար, նախորդ տարվա ընթացքում շեշտակիորեն նվազել էին ներդրումները: Այս մասին «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Երբ դու քո երկրում եղած ներդրումների ու ներդրողների նկատմամբ վերաբերվում ես որպես հանցագործների, դա անմիջական ազդեցություն է ունենում տնտեսական անվտանգության վրա: ՀԷՑ-ի ողջ գործընթացը լուրջ ազդակ է հանդիսանում բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն:

Ներդրողը, երբ նայում է, թե ՀՀ-ում ինչ վիճակում է գտնվում իրավական ողջ համակարգը, ապա համոզված է լինում, որ իր ներդրումների ճակատագիրը լինելու է այնպիսին, ինչպիսին ՀԷՑ-ի ճակատագիրն է. նա այս դեպքում մեր իրավական համակարգով պաշտպանության որևէ շանս չունի»,- նշել է նա:

1/3141
bottom of page