top of page

ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանից Հայաստան մտած մի խումբ քաղաքացիների

  • Writer: Lilit
    Lilit
  • 16 minutes ago
  • 1 min read

«ԱրմԼուր»-ը հայտնում է. «Հունվարի 20-ին, Մեղրիի սահմանային հատվածում, Իրանի 10-ից ավելի քաղաքացիներ ժամը 00։00-ի սահմաններում փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-ԻԻՀ պետական սահմանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է»:

1/3141
bottom of page