top of page

Կրեմլը Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն-Բլինկեն հանդիպմանը գնահատական կտա պաշտոնական հայտարարություններից հետո

Apr 5, 2024
1 min read

Կրեմլը վաղաժամ է համարում գնահատական տալ ուրբաթ Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։



«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը: Թեև կան որոշակի հաղորդագրություններ այս հարցի վերաբերյալ: Դե, սպասենք որոշ հայտարարությունների»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու այս եռակողմ հանդիպումը:



Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան կցանկանար իմանալ հայկական կողմի հայտարարած օրակարգի՝ եվրաատլանտյան ինտեգրման խորացման մանրամասները:



«Մենք չենք տեսել կամ լսել, թե ինչ նկատի ունի կողմերից մեկը՝ Հայաստանը՝ հայտարարելով եվրատլանտյան ինտեգրման թեմայի քննարկման մասին, առայժմ մենք ելնում ենք դրանից», - հավելել է Պեսկովը։

1/3638
bottom of page