top of page

1,000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել 2 գիշեր, հունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ Արեյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read


Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաները ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում` ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի։ Հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին։

«Ընդհանուր առմամբ` մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա: 23-լույս 24-ի գիշերը ողջ տեխնիկան դուրս է եկել փողոց ու մշակել բոլոր փողոցները, հունվարի 24-ի մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքված են եղել ձյան ու սառույցի ծածկույթից»,- նշել է նա։

Արեյանը հավելել է, որ 1,000 տոննա աղ ու ավազի խառնուրդ են ծախսել 2 գիշերը։

«Սա այն դեպքում, երբ 10 հազար տոննա ծախսել էինք դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։

Նախորդ տարիներին նույն ժամամակահատվածը հազիվ 5-6 հազար տոննա է եղել, անգամ ինտենսիվ սեզոնում»։

1/3131
bottom of page