top of page

«Կեղծիք է այն հայտարարությունը, թե Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել»․ Տեր Եսայի

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 minutes ago
  • 1 min read

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան էջում գրում է «Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել:


Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։


Այս առնչությամբ պարզաբանում տրվել է, ուստի պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախևառաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում է»

1/3130
bottom of page