top of page

«Ինքնապարգևատրումն անբարոյականություն է և վերջին սրիկայություն»․ Պետրոս Մակեյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 46 minutes ago
  • 1 min read

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին ավարը պարգևավճարներով.


Ի պատասխան պարգևավճարների հետ կապված հանրության հերթական դժգոհության, «իշխանությունների» ներկայացուցիչները, որոնք իրենց կյանքում հասարակության մեջ տեսանելի դրական հետագիծ չեն ունեցել, խոսում են համարձակությունից, անարատ մնալուց, կոռուպցիայի բացակայությունից, իսկ երբ ներկայացվում է իրենց թալանի ու կոռուպցիոն դրսևորումների փաստերը, հունից դուրս են գալիս՝ սպառնալով գլուխները պատին տալ և ոտքերը ջարդել, ինչի ականատեսն ենք լինում վերջին տարիներին։ Տպավորություն է ձևավորվում, որ իշխող խմբակի վերնախավը, համոզված լինելով, որ ժողովրդավարական ճանապարհով՝ ազատ, թափանցիկ ընտրություններով, իշխանության մնալու հնարավորություն չունեն, իսկ ավանդական հայկական «ընտրություններով» չկարողանան իշխանությունը բռնազավթել, որոշեցին պետական բյուջեն թալանել՝ միլիարդներն իրար մեջ բաժանելով։


Հաշվի առնելով Հայաստանում ձևավորված տնտեսական, սոցիալ-հոգեբանական վիճակը և իշխանությունների պետական կառավարման անկարողությունը` ինստիտուտների կազմաքանդումը, ազգի պառակտումը, ազգային արժեքների ուրացումն ու այլասերումը, նման իրավիճակում իրենց կողմից ինքնապարգևատրումն անբարոյականություն է և վերջին սրիկայություն։


Հ․ Գ․ Նիկոլն արդար է համարում, որ նախկինների թալանն իրենցով են անում պարգևավճարների անվան տակ»։

1/3130
bottom of page