Նեթանյահուն գովաբանել է Թրամփին հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու համար
- Lilit

- Jan 1
- 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Newsmax-ին տված հարցազրույցում գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու համար։
«Թրամփին հարկավոր է արժանին մատուցել։ Նա շատ բան է արել խաղաղության համար։ Նա մեկ տարվա ընթացքում այնքան շատ հակամարտություններ է կարգովորել։ Նա այնքան շատ հակամարտություններ է կարգավորել ամբողջ աշխարհում, որ մարդիկ չեն հավատացել դրան։ Ես խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին։ Ո՞վ է այն հաղթահարել։ Ոչ ոք։ Մինչդեռ նա հաղթարեց։ Շատ այլ օրինակներ կան»,- նշել է Նեթանյահուն։




















