Եթե երկաթուղիների վերականգնման աշխատանքներում խոչընդոտ լինի՝ Հայաստանը կարող է այդ հատվածները հետ վերցնել ռուսական կոնցեսիայից
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանը կարևոր է համարում, որ մինչև Իջևանի երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինանը։
Նաև, նրա խոսքով, Երասխի և Ախուրիկի հատվածները. սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ։
Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։
«Այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, եթե հանկարծ որևէ խոչընդոտ լինի կամ այլ հարց առաջանա՝ ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից ու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնումներն իրականացնել»,- նշեց նա։




















