top of page

Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Տրամաբանական է, որ չծախսված գումարը տրամադրել ենք 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուսի ձեռքբերման համար, որոնք կտեսնենք ապրիլ-մայիս ամիսներին»,- ընդգծել է քաղաքապետը։


Խոսելով կանգառների բարեկարգման մասին՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ 40-42 կանգառասրահում տեղադրվել են էկրաններ, որտեղ ցուցադրվում են ավտոբուսի գալու րոպեները, և այս գործընթացը շարունակական է։


Քաղաքապետն անդրադարձել է նաև քաղաքում տիրող ամանորյա տրամադրությանը․



«Ամանորի գիշերը մենք կունենանք հրավառություն և դրոնների շոու։ Մենք չենք կազմակերպում, բայց աջակցում ենք մի կազմակերպության, որը առաջարկել է նման ծրագիր իրականացնել։ Կարևոր օրերը Երևանք քաղաքում փորձում ենք հատուկ շուքով և գեղեցիկ նշել, ինչը հաճելի է ոչ միայն մեզ՝ երևանցիներիս, այլ նաև հյուրերին։ Տարեցտարի փորձում ենք նոր անակնկալներ մատուցել»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

1/3066
bottom of page