Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատե՞լ են
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։
Կայքը այս տեղեկությունը փորձել է ճշտել անձամբ Դավիթ Առուշանյանից, նա հեռախոսազանգը թողել է անպատասխան, իսկ Շիրակի մարզպետարանում նման տեղեկատվության չէին տիրապետում։
Նկատենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։ Մարզպետը, ըստ տարածված հայտարարության, ամփոփելու էր աշխատանքային գործունեության 1 տարին, 2025 թվականին իրականացրած աշխատանքներն ու ձեռքբերումները, ներկայացնելու էր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Եվ մինչ լրատվամիջոցները պատրաստվում էին գնալ ու հարցեր ուղղել նրան, Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում հայտարարություն տեղադրվեց՝ ասուլիսի հետաձգման մասին։




















