top of page

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը

Dec 17, 2025
1 min read


Ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց օրենքի նածագիծը

Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ քվեարկողներ չկային, ձեռնպահ էին պատգամավորներից 7-ը։

2026 թվականի հունվարի 1-ից ծառայության՝ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի:

Առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև՝ տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը:

Ստորաբաժանումը ապահովելու է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը արտասահմանյան պետություններում։

Ծառայությունն իրավասություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարդիականացվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ:

1/3667
bottom of page