top of page

«Բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար». Կլաար

Mar 31, 2024
1 min read

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության գրառմանը, որում ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։

«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը․ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,- նշել է Կլաարը X-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով առաքելության գրառմամբ: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։

1/3638
bottom of page