top of page

Հատուկ ծառայություններին հայտնի են ՌԴ-ում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները. Բորտնիկով

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 31, 2024
  • 1 min read
ree

ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը պատմել է, որ հատուկ ծառայությունները պարզել են, թե ով է կանգնած Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևում: Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ լրագրողները գերատեսչության ղեկավարին հարցրել են, թե ինչպես է կատարվում ՌԴ-ում ահաբեկչությունների կազմակերպիչներին «անուն առ անուն» սահմանելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը:


Բորտնիկովը նշել է, որ հատուկ ծառայությունները շատ ակտիվ աշխատում են, հաշվի են առնում ժամանակակից առանձնահատկությունները, ռիսկերը, որոնք ի հայտ են եկել Ուկրաինայի հակամարտության հետ կապված: Ներկայում, նշել է ԱԴԾ ղեկավարը, ուժայիններն արդեն գիտեն, թե ով է կանգնած ահաբեկչությունների հետեւում։ Նա հավելել է, որ հատուկ ծառայությունները կանեն ամեն ինչ, որպեսզի գտնեն և պատժեն դավաճաններին:

1/3057
bottom of page