Տափերական գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը
Dec 7, 2025
1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղի մատուռից գողացել են 13-րդ դարի «Չարխափան» Ավետարանը։
Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը։




















